chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Պատմություն մի մարդու մասին, ով կարողանում էր շախմատային պարտիան հաղթել 9 քայլից

2016-Oct-13
Պատմություն մի մարդու մասին, ով կարողանում էր շախմատային պարտիան հաղթել 9 քայլից

1930-ական թվականներին Ալյոխինը շախմատի աշխարհի չեմպիոնն էր՝ արդեն իսկ հաղթած լինելով մեծն Կապաբլանկային։ Երբ նրան հարցրեցին, թե արդյոք երբևէ հնարավոր կլինի բացահայտել հաղթանակի տանող որևէ ճշգրիտ ստրատեգիա, Ալյոխինը հարցին պատասխանեց հետևյալ պատմությամբ։

Նա պատմեց, թե ինչպես մի քանի տարի առաջ ինքը հյուրանոցի սենյակում պատրաստվում էր հաջորդ օրվա մրցաշարին և հուսով էր, որ գիշերը շուտ է գալու։ Դրսում փոթորկոտ էր, և ծառի ճյուղերը հարվածում էին պատուհանին, այդ իսկ պատճառով որոշ ժամանակ անց միայն նա կարողացավ լսել, որ ինչ-որ մեկը թակում է դուռը։

Նա հոգնած տեսքով  բացեց դուռը և տեսավ, որ պատշգամբում կանգնած է մի թափառական։ Նրա մազերն անլվա էին, նա հին, կարկատաններով  կոստյում էր հագել և չէր սափրվել մի քանի օր։

  • Ես կարող եմ քեզ հաղթել 9 քայլից, - ասաց թափառականը։

Ալյոխինը հայացքով ուսումնասիրեց մարդուն և եզրակացրեց, որ նա զառանցում է, սակայն իրենից վտանգ չի ներկայացնում, և փորձեց փակել դուռը, բայց թափառականն իր ոտքը դրեց դռնամուտքին և շարունակեց պնդել․

  • Ես իսկապես կարող եմ քեզ հաղթել 9 քայլից։
  • Գումա՞ր ես ուզում, - հարցրեց Ալյոխինը հոգոց հանելով, - հնարավոր է մի քանի կոպեկ ունենամ ննջարանիս սեղանի վրա։
  • Ուղղակի դասավորիր խաղաքարերը և կհամոզվես։

Վերջապես Ալյոխինը սրտնեղությամբ թոթվեց ուսերը, - Եթե խաղանք կհեռանա՞ս։

Թափառականը գլխով համաձայնության նշան արեց, սյնուհետև քստքստացնելով ներս մտավ, որտեղ սեղանն արդեն պատրաստ էր, քանի որ Ալյոխինը սկզբնախաղերի վրա էր աշխատում գիշերը։ Աշխարհի չեմպիոնը հոգնած շարժումով աթոռը քաշեց թափառականի համար՝ հուսալով, որ նրանից տարածվող հոտը հետո չի մնալու սենյակում։ Ալյոխինը նստեց նրա դիմաց, սկսեց պարտիան և ․․․ պարտվեց 9 քայլից։

Քունը աչքերից հեռացնելով՝ նա խոժոռվեց թափառականի դեմքի կեղծ ժպիտից և ռեվանշ պահանջեց։ Բայց ևս մի անգամ անկոչ հյուրը հաղթեց նրան։ Ալյոխինն այժմ խորը վրդովված էր և շտապեց սենյակից դուրս դեպի այնտեղ, որտեղ նախկին չեմպիոն Կապաբլանկան մրցաշարին էր պատրաստվում։ Կապաբլանկան հոգնած էր և մռայլ: Նա իր տիտղոսը զիջելուց հետո լավ տրամադրված չէր դեպի Ալյոխինը։ Բայց ի վերջո տեղի տվեց իր մրցակցի քմահաճույքին և գնաց միջանցք՝ թափառականի հետ խաղալու։

Կապաբլանկան նույնպես պարտվեց 9 քայլ հետո։

-Այնուհետև ի՞նչ արեցիք, - խնջույքի այլ հյուրերը հարցրին Ալյոխինին։ Նա թոթվեց ուսերը։

-Մենք, իհարկե, սպանեցինք նրան։