chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ. Հետաքրքիր մտքեր շախմատի և իր մասին

2019-Sep-17
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ. Հետաքրքիր մտքեր շախմատի և իր մասին

Տիգրան Պետրոսյանի մտքերից.

 

''Ընդհանրապես կարծում եմ, որ շախմատում ամեն ինչ կախված է տակտիկայից: Եթե ոմանք խաղի ստրատեգիան նմանեցնում են մարմարե սյունի, ապա տակտիկան այն քանդակն է, որի վրա քանդակագործը երկար ժամանակ աշխատում է և արվեստի գլուխգործոց ստեղծում'':

 

''Ճիշտ է այն կարծիքը, որ շախմատիստը խաղում է այն խաղաոճով, որն ավելի մոտ է իր էությանը: Ես բնավորությամբ շատ զգույշ եմ և տանել չեմ կարողանում այն իրավիճակները, որոնք իրենց մեջ ռիսկ են պարունակում'':

 

''Մարդիկ այն կարծիքին են, որ իմ սիրելի շախմատիստը Կապաբլանկան է:Շատերն ինձ նույնիսկ անվանում են ''Կապաբլանկայի խաղաոճի հետևորդ'': Իհարկե, դա այդպես է:Բայց եթե այլ շախմատիստների անուններ թվարկեմ, որոնք ինձ դուր են գալիս, ապա կնշեմ Նիմզովիչին և Ռուբինշտեյնին'':

 

''Խաղաքարերի փոխանակման առաջին և հիմնական դժվարությունն այն է, որ պահանջվում է ֆիզիկական զգուշություն:

Այլապես նավակդ կփոխանակես ինչ - որ չնչին խաղաքարի հետ: Երկրորդ դժվարությունն այն է, որ երբեմն հանգամանքները կարող են ստիպել հրաժարվել խաղաքարերի փոխանակումից: Այդ իսկ պատճառով պետք է հետագա քայլերիդ մասին նախօրոք մտածես'':

 

''Իմ կարերայի լավագույն շախմատը խաղացել եմ 1958 -1963 թվականների ընթացքում: Դրանք այն տարիներն էին, երբ պայքարում էի շախմատի թագի համար: Ես ոգեշնչվում էի նպատակիս հասնելու պայքարից, բայց երբ հասնում ես նպատակներիդ, առաջ շարժվելու ձգտումդ փոքր - ինչ նվազում է: Ինչքան մեծանում ես, այնքան այդ ցանկությունները քչանում են'':

 

''Այո', ես ավելի շատ նախընտրում եմ պաշտպանվել, քան հարձակվել; Բայց ո՞վ է ասել, որ պաշտպանվելն ավելի քիչ ռիսկային և վտանգավոր է, քան հարձակվելը'':

 

''Ցանկացած դիրքում անսահման տարբերակների հնարավորություն կա: Ցանկացած նոր քայլ ստեղծում է բոլորովին նոր տարբերակ'':

 

''Շախմատում ամենաշատը գնահատում եմ լոգիկան: Համոզված եմ, որ շախմատում ոչինչ պատահական չի լինում: Հավատում եմ միայն մտածված, ճիշտ խաղին'':

 

''Շատերն են ինձ հալածում իմ ոչ ոքիների, իմ խաղաոճի և այն ամեն ինչի համար, ինչ անում եմ'':

 

''Անկեղծ ասած կցանկանայի Բենկոյի դեմ խաղերում հիվանդ լինել, քան մրցել նրա դեմ: Բենկոն իմ դեմ միշտ շատ հանգիստ և հստակ է խաղում'':

 

''Այսօր շատ շախմատիստներ, հիմնականում երիտասարդ խաղացողներն այն կարծիքին են, որ հին սկզբնախաղերը այնքան են վերլուծվել, որ դրանց հիման վրա այլևս ոչինչ հնարավոր չէ ստեղծել: Սա շատ լուրջ սխալ է: Դիրքային խաղի տարբերակները տարեցտարի ավելի են կատարելագործվում: Հին սկզբնախաղերին ծանոթ լինելով` կարելի է բազմաթիվ նոր տարբերակներ ստեղծել'':

 

''Ավելի հեշտ է խաղալ երիտասարդ խաղացողների դեմ. Նրանք կարծես բացված գիրք լինեն ինձ համար'':

 

''Նույնիսկ ամենաուժեղ խաղացողներն իրենց կարիերայում ունեցել են լուրջ հիասթափություններ, երբ անուշադրության պատճառով չեն կատարել լավագույն քայլերը'':

 

''Սովորաբար սկզբնախաղն օգտագործվում է այն հակառակորդների դեմ, որոնց հիմնական առավելությունը հենց դա է: Հիմնական գաղափարը մրցակցի դեմ իր իսկ ''զենքով'' պայքարելն է'':

 

''Ֆիշերն առաջին մեծահամբավ խաղացողն է շախմատում: Նա հաջողության հասնելու համար կդիմեր ցանկացած միջոցի'':