chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Սամուել Ռեշևսկի․ մի նկարի պատմություն

2017-Mar-16
Սամուել Ռեշևսկի․ մի նկարի պատմություն

Շատերդ հանդիպած կլինեք այս նկարին, որտեղ նավաստու հագուստով փոքրիկ տղան միաժամանակյա խաղի սեանս է անցկացնում տարեց շախմատիստների հետ։ Իսկ գիտե՞ք՝ ով է նա։ 

1920-ական թթ շատ երկրների թերթերում հայտնվեց այս նկարը, որի փոքրիկը 8-ամյա Սամուել Ռեշևսկին էր, ով շախմատ սկսել էր խաղալ 4 տարեկանից։

Սամուել Ռեշևսկին 10 տարեկանում

1936-1944թթ, 1946-1948թթ և 1969-1972թթ նա եղել է ԱՄՆ-ի չեմպիոնը։ 1935թ․ «Margate» մրցաշարում, որը նա հաղթում է, նրան պարտվածների մեջ է լինում նաև աշխարհի նախկին չեմպիոն Խոսե Ռաուլ Կապաբլանկան։ 1950թ․ ստանում է գրոսմայստերի կոչում։ 

Սամուել Ռեշևսկի

Այս ամենին զուգահեռ՝ Ռեշևսկին որպես մասնագիտություն ընտրում է բոլորովին այլ ուղղություն։ Նա 1933թ․ ավարտում է Չիկագոյի համալսարանը՝ ստանալով բանկային կրթություն և հետագայում աշխատում է որպես հաշվապահ։ 

Սամուել Ռեշևսկին ամբողջ կյանքում եղել է հավատացյալ հրեա և իր մասնակցությամբ բոլոր մրցաշարերի շաբաթ օրվա խաղերը իր ցանկությամբ հետաձգվել են։ (Շաբբատ)