chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մարզիչների և մրցավարների վերապատրաստում

2018-Mar-26
Մարզիչների և մրցավարների վերապատրաստում

Շախմատի ակադեմիայում մարտի 24-ին մեկնարկեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվող 4-օրյա մարզչական սեմինարը։  Վերապատրաստումը հնարավորություն է ընձեռում Երևանի, ինչպես նաև մարզերից ժամանած մարզիչներին կիսվել իրենց փորձով և նոր գաղափարներով։ Դասախոսություններին ներկա էր նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։

 Առաջին օրը դասախոսությամբ հանդես եկավ Արթուր Չիբուխչյանը։ Երկրորդ օրը սկզբնախաղերի թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Վահագն Խաչատրյանը։

Այսօր՝ մարտի 26-ին, ուսուցման տարբեր տեխնիկաների վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ դպրոցական ծրագրի, դասագրքերի հեղինակ Համլետ Թումանյանը։

Մարզչական վերապատրաստումը կավարտվի վաղը՝ մարտի 27-ին, Տիգրան Պողոսյանի դասախոսությամբ, որին կհաջորդի երկօրյա մրցավարական սեմինարը։ Մրցավարական սեմինարը կկայանա մարտի 29-ին և 30-ին, որտեղ դասախոսությամբ հանդես կգան միջազգային մրցավարներ Նորայր Քալանթարյանն ու Աշոտ Վարդապետյանը։

Սեմինարներն անցկացվում են Շախմատի ակադեմիայում, ժամը 11։30-14։00։