chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Միջազգային գրոսմայստեր և լրագրող Սերգեյ Շիպովը Լ․ Արոնյանի մասին

2019-Nov-22
Միջազգային գրոսմայստեր և լրագրող Սերգեյ Շիպովը Լ․ Արոնյանի մասին
Լևոն Արոնյանը այլանդակ տաղանդավոր ծույլիկ է։ Նրան տրված է շատ ավելին, քան մյուսներին, և նա հմտորեն օգտագործում է անհավասարության հնարավորությունը՝ առանց ավելորդ ջանքերի։
Հաճախ Լևոնի խաղը շատ պարզ է, ինչպես յուրաքանչյուր հանճարեղ բան։ Երբ նայում ես նրա պարտիաները, կարծում ես՝ ինքդ էլ կարող ես այդպես։ Բայց, չգիտես ինչու, նրա մոտ այդպես ստացվում է 10-ից 9-ի դեպքում, իսկ մեկ ուրիշի մոտ անգամ մեկում այդպես չի ստացվում։
Երբեմն Լևոնի խաղը անհասկանալի է, և հակառակորդի յուրաքանչյուր պատասխանին նա, ինչպես հմուտ աճպարար, իր թևքից նոր տուզ է հանում։ Մենք ևս այդպես կարող ենք, բայց մեր թևքերում միայն երեքանոցներ և յոթանոցներ են։
Արոնյանը Աստծո սիրելին է։ Նրա բախտը մշտապես բերում է։ Հաղթանակները նրա համար այնքան սովորական են, որքան մեզնից շատերի համար պարտությունները։ Թեթևությունը, որով Լևոնը ձեռք է բերում հաղթանակները, պարզապես հիացնում է։

Լևոն Արոնյանը իսկապես լուսավոր անձնավորություն է։ Նրա հետ հաճելի է շփվել։ Նրանից բացասական էներգիա դուրս չի գալիս, ինչպես նրա կոլեգաներից  շատերի դեպքում։ Արևային տղա՝ այդպես էին անվանում Լևոնին փոքր տարիքում։ Դառնալով տղամարդ՝ նա պահպանել է իր արևն ու պոզիտիվը։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր