chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Գրող, երաժիշտ, ճանապարհորդ Թոմ Թհամբի ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԸ

2016-Oct-14
Գրող, երաժիշտ, ճանապարհորդ Թոմ Թհամբի ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԸ

 

Երբ ես փոքր էի, շախմատից բավականին լավ գլուխ էի հանում։ Դպրոցական թիմի կապիտանն էի և մի քանի բարի ուսուցիչներ տանում էին ինձ մրցաշարերի, ինչպես նաև իրենց ակումբ՝ մեծահասակների դեմ պայքարելու։ Այն մի աշխարհ էր՝ գրեթե ամբողջովին տղամարդկանցից, հատկապես՝ տարեց տղամարդկանցից կազմված։ Ակումբային մրցաշարերը դասասենյակ հիշեցնող սենյակներում էին անցկացվում՝ լցված պլաստիկ աթոռներով և շախմատային ժամացույցների անհամաչափ տկտկոցով։ Տարեց տղամարդիկ հիմնականում վատ էին հագնված և երբեմն քաղցրավենիք էին խրթխրթացնում՝ ուշադրություն շեղելու համար։ Մեր խոսակցությունները սահմանափակվում էին պարտիայից առաջ միմյանց անուններն ու վարկանիշը հարցնելով, որպեսզի լրացնենք մեր փոքր շախմատային նոթատետրերը, որտեղ մենք գրի էինք առնում մեր քայլերը հետագա վերլուծության համար։

Այն ձանձրալի մի աշխարհ էր, որտեղ ընդմիջումների ժամանակ տիրում էին լարված սոցիալ փոխհարաբերություններ։ Մարդիկ նյարդային, կմկմացող անձնավորություններ էին, ում բնական տարօրինակությունները կրկնապատկվել էին հոգեկան լարվածությամբ, ինչն արդյունք էր 64 վանդակների առջև կյանքի ու մահու պայքար մղելու, որտեղ փոքրիկ ժամացույցը ցույց էր տալիս, թե ինչքան ժամանակ է մնացել մինչև դրոշիդ ընկնելը։

Շախմատիստները տարօրինակ մարդիկ էին, ինչը գրեթե անհրաժեշտություն էր։ Հիշում եմ մի ուժեղ շախմատիստի, ով մեր ակումբից էր։ Նա գունատ էր, յուղոտ մազերով և հին կոստյումով։ Նա օրվա ընթացքում փոստում էր աշխատում, որտեղ երբեք ցույց չէր տալիս, որ քեզ ճանաչում է, իսկ երեկոյան ակումբում դառնում էր աղմկոտ ու ինքնավստահ ու գոռում էր <<շախ>>, երբ շախ էր տալիս հակառակորդին։

Կամ նա մի հիանալի դատավոր էր, ով գալիս էր այն  դպրոցի ճաշարան, որտեղ անցկացվում էր մրցաշարը, և այնտեղ աշխատող օրիորդների հետ այնպես էր վարվում, կարծես բեմադրել էր ՛՛the Flintstones՛՛անիմացիոն սերիաները։ Մի տարի առաջ նրան քաղաքավարի ձևով դուրս էին ուղեկցել այն բանից հետո, երբ նա 20 րոպե սուրճի ապարատի մոտ կանգնած կատվի նման մլավել էր։

Անշուշտ, հաճելի չէր շախմատիստ լինելը, բայց շախմատը սիրող մարդկանց շրջապատում լինելը հրաշալի բան էր։ Կարծես կյանքը տեղափոխվել էր խաղադաշտ՝ մի կյանք լի կանոններով, սահմանված ստրատեգիաներով և դեռևս հաղթելու համոզվածություն չունենալով։ Մենք ականատես էինք լինում ինչ-որ առեղծվածի, որը հնարավոր է երբեք լուծում չունենա։ Գրքեր եմ կարդացել, որտեղ հռետորական ձևով հարց էր հնչում, թե արդյոք շախմատը արվեստ է թե գիտություն, և գրոսմայստերների խաղը բնութագրվում էր որպես գեղեցիկ ու հմայիչ։