chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Աշխարհի կատարյալ չեմպիոնի հատկությունները

2019-Jul-23
Աշխարհի կատարյալ չեմպիոնի հատկությունները

Աշխարհի կատարյալ չեմպիոնի հատկությունները կարելի է սխեմատիկորեն ներկայացնել քառակուսու տեսքով, որի կողմերը, ինչպես հայտնի է հավասար են։ Առաջին կողմը բնական տաղանդն է, երկրորդ կողմը՝ բազմակողմանի տեսական պատրաստվածությունը, հաշվարկի ճշգրտությունը և վարպետորեն վերլուծելու կարողությունը։ Վերջինս տաղանդի հետ միասին ստեղծում է խաղի արվեստը։ Առաջին երկու կողմերը բնութագրում են շախմատիստին որպես նկարչի։ Քառակուսու երրորդ կողմը կատարյալ սպորտային մարզավիճակն է՝ հիանալի առողջություն, ամուր նյարդեր և սրանց արդյունքում ձևավորվող հաղթական կամք, դիմացկունություն և հավատ ինքն իր նկատմամբ։ Քառակուսու չորրորդ կողմը սպորտային է՝ մտածված ռեժիմ, սեփական և հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը հասկանալու կարողություն, ինչն էլ օգնում է նախապատրաստվել հաղթանակին։

Վասիլի Պանով (շախմատային գրքերի հեղինակ)

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր