chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Շարունակվում է պատանեկան առաջնության կիսաեզրափակիչը

2018-Mar-29
Շարունակվում է պատանեկան առաջնության կիսաեզրափակիչը

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվող Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ փուլում այսօր կայացավ 7-րդ խաղափուլը։

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Նազարյան Արմենակը 5․5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Մինչև 16 տարեկան պատանիների խմբում 7 հնարավորից 6 միավորով միանձնյա առաջատարն է Գևորգյան Ալբերտը։

Մինչև 14 տարեկան պատանիների տարիքային խմբում Ղազարյան Րաֆֆին, Գրիգորյան Արմանը, Վարդանյան Արամը, Պետրոսյանց Արգիշտին և Մանուչարյան Գագիկը 5․5 միավորով կիսում են 1-5-րդ տեղերը։

Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում 5․5 միավորով առաջատարն է Սմբատյան Քրիստինեն։ 

Մրցաշարային աղյուսակներին կարող եք ծանոթանալ հղումով։

Վաղը՝ մարտի 30-ին, կկայանա մրցաշարի 8-րդ խաղափուլը։

 

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր