chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ինչու՞ է Թոփալովը կարծում, որ շախմատը տարիներ անց պարզապես կվերանա

2017-Mar-14
Ինչու՞ է Թոփալովը կարծում, որ շախմատը տարիներ անց պարզապես կվերանա

2005-2006 թթ շախմատի աշխարհի չեմպիոնն ու աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը՝ Վեսելին Թոփալովն այն հարցին, թե կխաղա արդյոք իր դուստրը (այժմ 3․5 ամյա Լաուրան) շախմատ, պատասխանել է․ "Գուցե սովորեցնեմ նրան խաղալ, բայց կարծում եմ, որ նրա սերունդը կլինի վերջինը պրոֆեսիոնալ շախմատի համար։ 50 տարի անց բոլոր այդ մեքենաներն ու համակարգիչները կանեն այնպես, որ շախմատը կկրկնի շաշկու ճակատագիրը։ Շախմատը կլինի ուսուցման մի մասը, բայց որպես սպորտ և արվեստ, այն կվերանա։ Կամ էլ, լավագույն դեպքում, պարտիաները կխաղացվեն ոչ ավել, քան 30 րոպե ժամանակակարգով։ Դասականը կմեռնի, ինչպես կուբիկ ռուբիկը։ Սկզբում այն ուղղակի հավաքում էին, հետո սկսեցին աշխատել արագության վրա, հետո հավաքել մի ձեռքով, իսկ վերջում բոլորը հոգնեցին դրանից։ Եվ դա բնական է․ կյանքը փոխվում է, մասնագիտությունները՝ մեռնում։ Տեսականորեն աղջիկս ունի հնարավորություն վերցնելու շախմատի գահը, բայց իրենից հետո ծնվածներն արդեն ոչ"։