2002 թվականին շախմատում տեղի ունեցավ մի արտասովոր երևույթ: Պատմության մեջ առաջին անգամ կին շախմատիստը հաղթեց
Գարի Կասպարովին, ով այն ժամանակ աշխարհի ուժեղագույն շախմատիստն էր: Հերոսուհին լեգենդար գրոսմաստեր Յուդիթ Պոլգարն էր:
Իր հարցազրույցներից մեկի ժամանակ նա բացահայտեց շախմատում գրանցած աննախադեպ հաջողությունների գաղտնիքը:
Հարց 1. Դուք երբևէ ամենաերիտասարդ գրոսմաստերն եք: Այդ արդյունքին հասել եք 15 տարեկանում:
Ինչպիսի՞ զգացողություններ ունեիք, երբ գիտակցում էիք, որ այդ տարիքում արդեն աշխարհի ուժեղագույն
շախմատիստներից մեկն էիք:
- Դա շատ յուրահատուկ պահ էր իմ կյանքում: Գրոսմաստեր դարձա հենց իմ հայրենի քաղաքում` Բուդապեշտում:
Վերջին տուրում պարտության մատնելով մրցակցիս` հաղթեցի մրցաշարում և ստացա գրոսմաստերի կոչում:
Հարց 2. Ձեզ վրա հասարակության կողմից ճնշում չէ՞իք զգում, երբ մրցում էիք բավական փորձառու շախմատիստների
հետ: Ինչպես նախկինում նշել եք, Ձեր մրցակիցները տանել չէին կարողանում Ձեզ, քանի որ չնայած դեռահաս
տարիքին, հաղթում էիք նրանցից շատերին:
13 տարեկանում ինձ համար բավական բարդ էր: Լրատվամիջոցների ճնշումը վրաս շատ մեծ էր; բայց հետզհետե սկսեցի
ընտելանալ դրան: Այդ գործում հատկապես քույրերս ինձ շատ օգնեցին:
Հարց 3. Բնավորությանդ ո՞ր գիծն է հատկապես օգնել այսքան հաջողությունների հասնել:
Մոտիվացիան, հաղթելու անհագ ցանկությունը, աշխատասիրությունը, կարգապահությունը, ինքնաքննադատ լինելը և շատ այլ բաներ:
Հարց 4. Ձեր վերջին հարցազրույցների ընթացքում նշել եք, որ պետք է որսալ հաջողության պահը: Կարո՞ղ եք նշել
հաջողության 3 գլխավոր առանձնահատկությունները:
1. Չնչին հաջողության հասնելուց չպետք է մեծամտանաս:
2. Հաջողության հասնելուց հետո կեղծ ընկերները կսկսեն շատանալ:
3. Հաջողության հասնելուց հետո շարունակիր նույն ձևով աշխատել: Այդպես ավելի մեծ բարձունքների կհասնեք:
Հարց 5. Խաղի հետաքրքրությունն այն է, որ կարող ես պարտվել, իսկ հաջորդ պարտիային` հաղթել:
Ինչպե՞ս եք կարողանում ընդունել պարտությունները:
- Երբ պարտվում եմ, փորձում եմ դրանցից ճիշտ հետևություններ անել: Փորձում եմ հասկանալ, թե որտեղ եմ սայթաքել,
իսկ հետո տրամադրվում եմ հաջորդ խաղին: Հաջողակ լինելու համար անհրաժեշտ է զգացմունքներդ կառավարել:
Հարց 6. Որքանո՞վ է կարևոր խաղի ժամանակ սեփական մտքերդ իրագործելը
- Հաջողակ լինելու համար անհրաժեշտ է ունենալ կայուն խաղաոճ: Պետք է թե' հոգեպես, թե' ֆիզիկապես լինես հանգիստ
հոգեվիճակում: Երբ ընտանիքիս հետ եմ, ինձ շատ ինքնավստահ եմ զգում: Դա լրացուցիչ խթան է ինձ համար:
Հարց 7. Բազմիցս նշել եք, որ պարտիայի ժամանակ կա երկու վճռական պահ, երբ որոշվում է խաղի արդյունքը:
Ինչպե՞ս եք կենտրոնանում դրա վրա:
- Խաղի ժամանակ շատ հաճախ այնպես է պատահում, երբ պետք է ռիսկային քայլեր կատարես: Երբեմն ռիսկդ արդարացնում է իրեն,
երբեմն էլ` ոչ: Մյուս կողմից էլ հաճախ մտածում ես, որ ռիսկի դիմելու համար արդեն չափազանց ուշ է: Լավ արդյունքի համար
պետք է զգաս խաղը և ինտուիցիայով ճիշտ քայլեր կատարես:
Հարց 8. Շախմատում շատ մեծ է հոգեբանության դերը: Ինչպե՞ս եք պատրաստվում խաղերին:
Ցանկացած շախմատիստ առաջին հերթին մտածում է միայն հաղթանակի մասին: Այնպես որ շատ հեշտ է տրամադրվել խաղին:
Հարց 9. Մրցաշարերի ժամանակ ինչպես է անցնում Ձեր առօրյան
- Առավոտյան մարզասրահ եմ հաճախում, հետո նախաճաշում եմ և պատրաստվում խաղին: Խաղից հետո
սիրում եմ զբոսնել և վերլուծել սխալներս:
Հարց 10. Ինչպե՞ս կմեկնաբանեք Կարլսենի և Բիլ Գեյթսի միջև վերջերս կայացած պարտիան:
- Այն շատ զվարճալի էր ինձ համար: Հիանալի է, որ Բիլ Գեյթսը սիրում է շախմատ խաղալ: