Տիգրան Լ․ Պետրոսյանը ծնվել է 1984 թ․ սեպտեմբերի 17-ին։ Վերջինիս հայրը, լեգենդար Տիգրան Պետրոսյանի հաղթանակից հետո երազում էր, եթե տղա ունեցավ, անունը Տիգրան է կնքելու։ Աշխարհի չեմպիոնը մահանում է ապագա գրոսմայստերի ծննդից մեկ ամիս առաջ։
Տիգրանը շախմատով սկսել է զբաղվել 5 տարեկանից: Մինչ 2002 թվականին Հայաստանի շախմատի ակադեմիա ընդունվելը, նա մարզվել է Գագիկ Սարգսյանի և Մելիքսեթ Խաչիյանի գլխավորությամբ։
Տիգրան Լ․ Պետրոսյանը միջազգային վարպետի կոչումը լրացրել է 2003 թվականին, գրոսմայստերինը՝ 2004-ին։
Ամենաբարձր գործակիցն ունեցել է 2015 թվականի մարտին (2671), իսկ 2017 թվականի տվյալներով այն 2615 է։
2000 թվականին նա արժանացել է պատվո շքանշանի, ինչպես նաև մեդալի ՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար։
Պետրոսյանը Հայաստանի կրկնակի չեմպիոն է, 2008 և 2012 թվականների թիմային օլիմպիադայի ոսկե մեդալակիր։
2004թ․ Հնդկաստանում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում կիսել է 2-3-րդ տեղը։
2005 թ․ Տիգրանն առաջին տեղն է կիսել Թեհրանում, 2006-ին՝ Լիոնում և Դուբայում, 2008-ին՝ Լաս Վեգասում։
2008-ին Լևոն Արոնյանի, Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի և Արտաշես Մինասյանի հետ հաղթել է շախմատի 38-րդ Օլիմպիադան Դրեզդենում։
2011 թ․ հաղթել է Տաշքենդում անցկացվող Ազգամովի հուշամրցաշարը։
Նույն թվականին կիսել 2-4-րդ տեղերը Օրիսսեի բաց մրցաշարում և դարձել 1-ը 31-րդ Վիլլա դե Բենասկեում։
2012 թվականին Տիգրան Լ․ Պետրոսյանը հաղթել է Հայաստանի առաջնությունը։ Նույն թվականի փետրվարին զբաղեցրել է 2-րդ տեղը Հայաստանի արագ շախմատի մրցաշարում։
2013 թ․ նա դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն, ինչպես նաև Բուլղարիայում անցկացվող «Գրանդ Եվրոպա Օփեն Ալբենա» մրցաշարի հաղթող։
2017 թվականին Տիգրանը հաղթել է Լաս Վեգասում անցկացվող «National Open»-ը։
2017 թվականին նա նաև նվաճել է "Ծաղկաձոր Օփեն"-ի արծաթե մեդալը։
Տիգրանն ամուսնացած է, երեխաներ դեռ չունի։