Ավետիք Գրիգորյանը (հայ շախմատիստ, գրոսմայստեր, մարզիչ) ծնվել է 1989թ․ Երևանում։ Արմատները Գավառից և Պարսկաստանից են։ Սերը դեպի շախմատ փոխանցվել է գեներով՝ պապից հայրիկին, հայրիկից էլ՝ իրեն։ 1-ին լուրջ հաղթանակը տարել է 10 տարեկանում՝ մինչև 14 տարեկանների մեջ դարձել է Երևանի չեմպիոն։
1-3-րդ դասարանները սովորել է թիվ 51 միջն․ դպրոցում, այնուհետև տեղափոխվել 59-րդ։ Սիրած առարկան եղել է երկրաչափությունը։ Դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն կրթություն է ստացել Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի շախմատի բաժնում։ Զբաղվում է Քունգ ֆույով , լողով, Էքստրեմալ սպորտաձևերի սիրահար է։ Արդեն 3 տարի է՝ ծավալել է մարզչական գործունեություն և կրթում է ապագա չեմպիոնների։
Խոշոր նվաճումները
Հայաստանի պատանիների եռակի չեմպիոն
2010թ․ Հայաստանի չեմպիոն
2010թ․ Բանսկո բաց առաջնության հաղթող
2012թ․ Պավլոդար բաց մրցաշարի հաղթող
2014թ․ Ֆիլիպինյան բաց առաջնության հաղթող
chess.am-ի հարցազրույցը Ավետիք Գրիգորյանի հետ կարդացեք հղումով՝
Հարցազրույց Ավետիք Գրիգորյանի հետ