Կարինա Համբաձումովան ծնվել է 1989թ․ օգոստոսի 17-ին։ 2011թ-ից միջազգային գրոսմայստեր է, Ռուսաստանի սպորտի վարպետ։
Շախմատով սկսել է զբաղվել 4 տարեկանից։ Ռուսաստանի, Եվրոպայի և աշխարհի մանկապատանեկան մրցաշարերի, ինչպես նաև բաց և միջազգային մի շարք մրցաշարերի մասնակից և դափնեկիր է տարիքային տարբեր խմբերում։
2011 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական սոցիոլոգիայի համալսարանի սոցիալական մանկավարժություն բաժինը։
Զբաղվում է մարզչական գործունեությամբ։
Նվաճումներ
2002թ․ Իսպանիա- մինչև 14 տարեկան աղջիկների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է
2003թ․ Չեռնոգորիա- կիսել է մինչև 16 տարեկան աղջիկների Եվրոպայի առաջնության 3-5-րդ տեղերը
2005թ․ Սոչի- Ռուսաստանի մինչև 18 տարեկան աղջիկների առաջնությունում կիսել է 2-5-րդ տեղերը
2008թ․ Մոսկվա-Մոսկվայի արագ շախմատի չեմպիոն կանանց մրցաշարում
2010թ, Մոսկվա- Ռուսաստանի չեմպիոն ուսանողների շրջանում
2012թ․Մոսկվա- Մոսկվայի բլից շախմատի չեմպիոն կանանց շրջանում
2014թ․ Մոսկվա- Մոսկվայի առաջնության բրոնզե մեդալակիր կանանց մրցաշարում
2014թ․ Դանիա- կանանց «Lady Chess» միջազգային մրցաշարի հաղթող
2014/2015թթ․- «SK Schwabisch Hall» ակումբի կազմում Գերմանիայի ակումբային առաջնության արծաթե մեդալակիր է
2015թ․ Սանկտ-Պետերբուրգ- կանանց արագ շախմատի մրցաշարում Ռուսաստանի չեմպիոն