Լիլիթ Դավթի Գալոյան (1983թ․ հունիսի 17, Երևան), հայ շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր (2009)։ Հայաստանի կրկնակի չեմպիոնուհի (2008, 2009)։ Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ։
Լիլիթ Գալոյանը ծնվել է 1983 թվականին Երևանում: Շախմատ խաղալ սովորել է ութ տարեկանում։ Շախմատային հաջողությունների մեջ մեծ դեր են ունեցել Լիլիթի հայրը և եղբայրը՝ Լևոն Գալոյանը, ով արդեն ՖԻԴԵ-ի վարպետ է։ 2013 թվականին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լրագրության բաժինը։ Մասնակցել է համաշխարհային շախմատային 38-րդ ( Գերմանիա, Դրեզդեն), 39-րդ (Ռուսաստան, Խանտի Մանսիյսկ), 40-րդ (Թուրքիա, Ստամբուլ),41-րդ (Նորվեգիա, Տրոմսյո) օլիմպիադաներին։
«Օլիմպիադա խաղալը պատասխանատու է, քանի որ ոչ միայն քեզ համար ես խաղում, այլ մի ամբողջ թիմի, իսկ քո ամեն մի քայլը կարող է հաջողություն բերել թիմին կամ դժվարության առաջ կանգնեցնել»: Լիլիթ Գալոյան
Ընտանիք
Ամուսինը՝ Արման Գալոյան
Նվաճումներ
-
Հայաստանի առաջնության մինչև 12 տարեկան աղջիկների չեմպիոն, 1995 թվական։
-
Հայաստանի առաջնության մինչև 14 տարեկան աղջիկների չեմպիոն, 1997 թվական։
-
Հայաստանի առաջնության մինչև 16 տարեկան աղջիկների չեմպիոն, 1998 թվական։
-
Հայաստանի առաջնության մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն, 1999 թվական։
-
Հայաստանի շախմատի կենտրոնական տան առաջնության (ՀՇԿՏ) հաղթող, 1999, 2000 թվականներ։
-
Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության փոխչեմպիոնի, 2001, 2002 թվականներ։
-
Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության չեմպիոնի, 2008, 2009 թվականներ։
-
Եվրոպայի առաջնությունում հինգերորդ տախտակում արժանացել է արծաթե մեդալի, 2005 թվական։
-
Եվրոպայի ակումբային առաջնությունում երրորդ խաղատախտակում արժանացել է ոսկե մեդալի, 2010 թվական։