Տիգրան Ալեքսանդրի Ղարամյանը ծնվել է 1984թ․ հուլիսի 24-ին Երևանում։
1997-2001թթ ներկայացրել է Հայաստանը աշխարհի երիտասարդական մրցաշարերում տարբեր տարիքային խմբերում (լավագույն արդյունքը՝ 7-րդ տեղը մինչև 16 տարեկանների խմբում 2000թ․)։ 2 անգամ մասնակցել է շախմատի պատանիների Օլիմպիադային։
2004 թվականից հանդես է գալիս Ֆրանսիայի դրոշի տակ։ Մի շարք մրցաշարերի հաղթող է՝
2003թ․ -«Կապել- լա-Գրանդե»
2004թ․-« Լա-Ֆեռե»
2005թ․-«Ավուանե»
2006թ․-« Գոնֆրեվիլ լ՛Օրշե»
2006,2007թ․- «ՇարլԼեռուա»
2007թ․- «Նիկեե», «Ֆուռմի»
2008թ․-«Բելվեդեռե-Մարիտիմո»
2010թ․-«Կաննախ»
Տիգրան Ղարամյանի ԷԼՈ գործակիցը 2623 է։
2009թ․ ստացել է գրոսմայստերի կոչում։